Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքի հասարակական կազմակերպությունները հրապարակել են Թուրքիայի և նրան կից ուժերի կողմից Աֆրինում կանանց դեմ կատարված հանցագործությունների ցանկը։ Հայտարարության մեջ նշվում է, որ 2018 թվականի մարտի 18-ից մինչ օրս սպանվել է 84 կին։ Շատերի ճակատագիրը դեռ անհայտ է։ 71 կնոջ նկատմամբ կատարվել է սեռական բռնություն։

Շեհբայում կայացած մամուլի հայտարարության ընթերցմանը մասնակցել են տասնյակ կանայք:

Հայտարարության մեջ ուշադրություն հրավիրելով այն շրջանների կանանց վիճակի վրա, որտեղ պատերազմը դեռ շարունակվում է, մասնավորապես ասվել է․ «Այն, ինչ տեղի է ունեցել Աֆրինում, գերազանցում է ռազմական հանցագործություններին: Թուրքական պետությունը փորձում է հաշվեհարդար տեսնել ազատագրական պայքարը ղեկավարող կանանց հետ։ Աֆրինում, Սերեկանիեում և Գիրե Սպիում կանայք կանխարգելել են ահաբեկչությունը, որի համար թուրքական պետությունը զինված հարձակում է իրականացրել կանանց դեմ»։

Հայտարարության շարունակության մեջ, դատապարտելով կատարված բոլոր հանցագործությունները, Միավորված Ազգերի Կազմակերպությանը(ՄԱԿ) և նրան կից կառույցներին կոչ արվեց միջոցներ ձեռնարկել այդ հանցագործությունների դեմ։