Մեր բռնազավթված հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի գեղեցիկ և տեսարժան վայրերն անսահման են։ Երկրի ամեն անկյունում, ամենուրեք հնարավոր է հայտնաբերել մի գեղեցիկ ու զարմանալի վայր, բնության հրաշք կամ կառույց: Դրանցից մեկն էլ Արեւմտյան Հայաստանի Վան նահանգի և Իրանի սահմանին գտնվող Յավուզլար գյուղն է: Այստեղի միլիոնավոր տարիների պատմություն ունեցող ծխնելույզներ հիշեցնող կիրճերը հայտնի են որպես Արևելքի Կապադովկիա:

Տարածաշրջանում կան 17 հազար այդպիսի ծխնելույզ-կիրճեր, որոնց տեղացիներն անվանում են։ Տարածքը 2020 թվականին հայտարարվել է որպես «հատուկ պահպանվող տարածք»: Գիտնականները կարծում են, որ  «Վանադոկիան» ձևավորվել է 5 միլիոնից մինչև 1,8 միլիոն տարի ընկած ժամանակաշրջանում: