Սբ. Հակոբավանք վանական համալիրը գտնվում է ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի վարչական տարածքում։

Հակոբավանքը հարյուրավոր տարիներ շարունակ չի նորոգվել, և մեր օրերում օրհասական է դարձել վանքի վերակառուցման հարցը։ Այն կարող է փլուզվել ամեն րոպե՝ անհետանալով պատմության էջերից։ «Արմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակի նախաձեռնությամբ կմեկնարկի «Հակոբավանքի վերածնունդ» նախագիծը, որը իրականացվելու է «Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ»-ի կողմից:

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի համոզմամբ՝ Սուրբ Հակոբավանքի վերականգնումից հետո այն կդառնա գործող եկեղեցի: «Մեր պատմական հին վանքերի վերանորոգման հարցը լուծելով՝ բռնում ենք մեր նախնիների հոգևոր ձեռքը և հաղոդակից ենք դառնում նրանց: Մենք նաև ցույց ենք տալիս Ադրբեջանին, որ այստեղ գործում է Հայ առաքելական եկեղեցի, և մենք ենք պատմական այդ վանքերի ու եկեղեցինիերի տերը», — նշեց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

 

Համշենի հայերի «Նորհարս էլլիմ» պարերգ:

https://www.youtube.com/watch?v=mi0NLAK0ra4