Հարգելի պարոն նախագահ,

2021 թվականի հոկտեմբերին ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթել տոկունություն և արիություն՝ մայր Ռուսաստանի առջև ծառացած բոլոր ներկա և ապագա մարտահրավերներին դիմակայելու գործում:

Ռուսաստանի Դաշնության պետականության շարունակման (24.12.1991) իրավական բազմակարծությունների հակադրությունները, հակասությունները և երկիմաստությունները հանդիսանում են ձեր՝ քաղաքականությունը վարպետորեն վարելու ունակությունը, և այս առումով ցանկանում եմ  կրկին շնորհավորել ձեզ։

Նոյեմբերի 9-ի մոտենալու կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ խորին շնորհակալությունը հայտնել Ռուսաստանի Դաշնությանը՝ Արցախի հայ բնակչությանը միջազգային ռազմական կոալիցիայից պաշտպանելու քաղաքականության համար։ Այդ կոալիցիան նախատեսում էր վերջնականապես ոչնչացնել Հայկական ներկայությունը մեր պապենական տարածքում։

Միջազգային ռազմական այս կոալիցիան 44 օր վերահսկում էր Հարավային Կովկասի երրորդ հատվածը, ինչը թույլ էր տալիս անօրինական զենք և նոր տեխնոլոգիաներ կիրառել հայ բնակչության դեմ՝ Մերձավոր Արևելքի թաքֆիրական հորդաների աջակցությամբ, այս հակամարտությունը  վերածելով անհավասար պատերազմի, որտեղ պաշտպանվում էին Ադրբեջանի շահերը։

Այդ սպանդից ստացված բոնուսն այժմ նախագահ Ալիևին թույլ է տալիս «վերահսկել իր համեստությունը» այն աստիճան, որ ցանկանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ընդլայնել Հայաստանի, այդ թվում՝ Արցախի տարածքի հաշվին, որը 1920 թվականին դաշնակից տերությունների կողմից ճանաչվել էր՝ համաձայության գալով այն ժամանակվա ռուսական իշխանությունների հետ, որոնք երկու տարի առաջ պաշտոնական հրամանագրով անձամբ էին ճանաչել այսպես կոչված թուրքական (Արևմտյան) Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքը։ Դրանից հետո հայերն անկախություն ձեռք բերեցին առանց՝ այսպես կոչված թուրքական Հայաստանի սահմանների նախնական որոշման, որը կայացավ 1917 թվականի դեկտեմբերի 29-ին՝ 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքված Երզնկայի զինադադարից հետո։

Դարեր տևած հնազանդությունից ու զոհաբերությունից հետո սա մայր Ռուսաստանի զավակ՝ հայոց պետականության ճանաչման առաջին ակտն էր։

Եթե ​​նայեք Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի թվերին, ապա կարող եք տեսնել, որ գրեթե 19 միլիոն զոհերի 10%-ը եղել են Արեւմտյան Հայաստանի հայերը, իսկ ավելի քան 20%-ը՝ ռուսներ։ Գրեթե 26 միլիոն զոհ գրանցած երկրորդ համաշխարհային պատերազմի թվային տվյալները վերլուծելով, տեսնում ենք, որ միայն Խորհրդային Հայաստանը խորհրդային բանակին տվել է 300.000-ից 500.000 մարտիկ և 62 գեներալ, որոնցից գլխավորը Բալթյան ճակատի հերոս, գեներալ Հովհաննես Բաղրամյանն էր։ Հայկական ստորաբաժանումները իրենց վրա կրեցին նացիստների հարձակման հիմնական ծանրությունը՝ Սևաստոպոլի և Ստալինգրադի մոտ, որտեղ նրանք սարսափելի կորուստներ կրեցին նացիստների հարձակման ալիքը կասեցնելու համար: Ռազմական գործողություններում աչքի ընկնելու և հերոսության համար հայերին տրված պարգևները Խորհրդային Միության մյուս էթնիկ խմբերի համեմատ բարձր տեղ են զբաղեցնում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականի հունիսի 22-ին, խորհրդային հայկական և վրացական հանրապետությունները հավակնում էին Թուրքիայի կողմից բռնազավթված Կարսի, Արդահանի և Արդվինի շրջաններին, սակայն 1953 թվականի մայիսի 30-ին խորհրդային կառավարությունը հայտարարեց, որ հանրապետությունները «հրաժարվել են» իրենց պահանջներից, և որ ԽՍՀՄ-ը տարածքային պահանջներ չի ունեցել Թուրքիայից։

Խորհրդային Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ունեցանք 25 000 զոհ։ Իսկ երբ ուսումնասիրում ենք արցախյան 2 պատերազմների հաշվեկշիռը, տեսնեւմ ենք, որ Բաքվի Սումգայիթի և Կիրովաբադի ջարդերի և առաջին պատերազմից հետո ունեցել ենք 10 000, իսկ երկրորդից հետո 4000 զոհ ու 11000 վիրավոր, չխոսելով արդեն խաղաղ պայմաններում՝ 1994-2016 թվականներին  զոհվածների մասին, որոնք զոհվել են   ադրբեջանական դիպուկահարների կրակոցներից։

Իրոք այսպես է, և ես դա հաստատում եմ։ Հայերի և ռուսների ճակատագրերը խորապես կապված են պատմության թելերով և պատերազմով, և ակնհայտ է, որ առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի պետության ներկային և ապագային։ 

Բայց երբ ես այստեղ նշում եմ Հայաստան պետություն, կարող եք հասկանալ, որ խոսքս ոչ միայն Հայաստանի այն հատվածի (Նախիջևանի, Հայաստանի Հանրապետության և Արցախի) մասին է, որը խորհրդայնացվել է 1921 թվականին, այլ նաև 1920 թվականին ճանաչված Հայաստանի Հանրապետության մասին է, որի անբաժանելի մասն է կազմում Արցախը (Ղարաբաղը), ներառյալ Արևմտյան Հայաստանի տարածքը, որը Ռուսաստանի 1917 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով ճանաչվել է որպես անկախ պետություն և որն այժմ կրկին օկուպացված է Թուրքիայի կողմից։

Ուստի, Հայաստանին վերաբերող հարցերը կապված են ոչ թե պահանջատիրության, այլ հայկական պետության տարածքային ամբողջականության պահպանման հետ։

Դրանից բացի, ակնհայտ է, որ եթե Հայաստանի մասնատումը (1920թ.) շարունակվի  ռազմական ուժի կիրառմամբ՝ ջարդերի, էթնիկ զտումների միջոցով, գույքի ոչնչացմամբ ինչպես նաև՝ հրադադարների և պայմանագրերի ոտնահարմամբ, ապա այն կդառնա  դատական ​​քննարկման առարկա, և բացի այն, որ այդ հանցագործությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային կոնվենցիաներին, դրանք կարող են իրենց հետևանքներն ունենալ նախկին Խորհրդային Միության ողջ տարածքում։

Իսկապես կան անթիվ մարտահրավերներ, բայց մենք տեսնում ենք, որ հայերը միասնականորեն դեռ պատրաստ են պայքարելու իրենց պատիվը, արժանապատվությունը և իրենց պապերից ժառանգած  տարածքային ամբողջականությունը պահպանելու համար՝ նույնիսկ ա՜յս միջազգային կոալիցիայի դեմ, որը  2020 թ. սպանեց նրանց մի քանի հազար որդիներին։ Երկուստեք մենք նաև տեսնում ենք, որ Հայաստանի մասնատումը (1920թ.) և նրա տարածքային անկումը ազդեցություն կունենան Ռուսաստանի ապագայի վրա, քանի որ Հարավային Կովկասն ամբողջությամբ լինելով ռուսական ազդեցության գոտի, 2020 թվականին արատավորվեց թյուրք-թաքֆիրիստական ​​հորդաների կողմից։ Կարո՞ղ ենք ասել, որ այն, ինչից Ռուսաստանը հրաժարվեց Չեչնիայում (հարգանքներս մեր չեչեն եղբայրներին), այն ընդունեց Արցախում (Ղարաբաղ) և Նախիջևանում։

Իսկապես, Ձերդ Գերազանցություն, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել, ուստի շատ շուտով Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայությունը կառերեսվի իր ճակատագրի հետ, և  եթե այն, ինչ մնացել է ​​ներկայիս Հայաստանի Հանրապետությունից ոչնչացվի երկրի հետագա մասնատմամբ՝ ինչպես հուշում են կառավարական որոշ դիրքորոշումներ, ապա այդ դեպքում  մենք կարող ենք ինքներս մեզ հարց տալ՝ իսկ ի՞նչ կլինի մայր Ռուսաստանի հետ՝ կորցնելով իր ամենահավատարիմ զավակներից մեկին։

Հարգանքներով

Արմենակ Աբարահամյան 

Արևմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

02.03.2018.pdf