2021 թ. Հոկտեմբեր 20-ին, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը),   ուսումնասիրելով առաջարկվող երեք փոփոխութիւնները, երկու ձեռնպահ ձայնով, միաձայն ընդունեց Արևմտյան Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ հարաբերությունների մասին օրենքը:

Այս օրինագիծը ներկայացվել էր 2021 թ. Օգոստոսի 14-ին՝  Արևմտեան Հայաստանի կառավարության կողմից:

Թիվ 2021-08-14

ԱՐԵՒՄՏԵԱՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՄԻՋԵՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բացահայտել պատճառները

Տիկնայք եւ պարոնայք,

Այս օրինագիծն ամբողջացնում է օրգանական օրինագծով և ԱՀՀ Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմը (հոդված 88),

ԹուրքաՀայաստանը մինչև Հայաստանի Հանրապետությունը 1920 թ.

http://www.western-armenia.eu/stat.gov.wa/arm/2014/Nakhaqahagan-Hramanaqiri-Charounaqagan_bedutyan_veraberial-23.02.2014.pdf

Խորհրդային Հայաստանից մինչև Հայաստանի Հանրապետություն (1990)

02 Դեկտեմբերի, 1920 թ.  Խոհրդային բանակը հայտարարում է Կովկասի Հայկական Հանրապետությանը խորհրդայնացման մասին։

Ալեքսանդրապոլի պայմանագիր (թուրք.՝ Gümrü Antlaşması), 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Կովկասի Հայկական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև ստորագրված հաշտության պայմանագիր։ Կնքվել է 1920 թվականի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում։ Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Պայմանագիրը բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ հայերեն և թուրքերեն։

Անօրինական պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։

Կովկասի Հայկական Հանրապետությանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ ունենալու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։ Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին ներքին և արտաքին վտանգի դեպքում՝ ըստ հայկական կառավարության դիմումի։

Կովկասի Հայկական Հանրապետության կառավարությունը հրաժարվում էր Սևրի դաշնագրից։

Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից 7 ժամ առաջ՝ 1920 թվականի Դեկտեմբերի 2-ին՝ ժ. 18.00-ին, այն չճանաչեց վավեր։ Այս փաստաթուղթը փոխարինվեց 1921 թվականի Մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով, իսկ հետո՝ 1921 թվականի Հոկտեմբերի 13-ի Կարսում կնքված պայմանագրով։

Ալեքսանդրապոլի, Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը ապօրինի են Արեւմտեան Հայաստանի համար ։

1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։ 2-րդ հոդվածով որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 կմ²), իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։ Կովկասի Հայկական Հանրապետությանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը։

Կովկասի Հայկական Հանրապետությանը իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալուի գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել, բայց այդ նույն 3-րդ հոդվածում նաև ասվում էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը։

Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ (հոդված 4) ։

5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցությամբ։ Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Կովկասի Հայկական Հանրապետությանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ Կովկասի Հայկական Հանրապետությանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության դաշանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին, պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ…։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։

Կովկասի Հայկական Հանրապետության ադմինիստրատիվ բաժանումը։

1921թ. Սովետական միությունը բաժանեց Հայաստանը մասերի’  Արևելյան Հայաստան, Արցախի ինքնավար  մարզ Ադրբեջանի կազմի մեջ, Ջավախքը Վրաստանի կազմում, Նախիջևանի ինքնավար   մարզ  Ադրբեջանի մանդատում և Արևմտյան Հայաստանը անջատ թողնել  ընդհանուր Հայաստան երկրից՝  ճանաչված Սևրի հաշտության դաշանագրով։

Կովկասի Հայկական Հանրապետությունը 1922թ. մտնում է Սովետական միության մեջ եւ կոչվում է ՀԽՍՀ։ 1922թ. Սովետական միությունը կազմավորվել, ստեղծել է իր սահմանադրությունը և ընդունվել որպես պաշտոնապես պետություն 1934թ.- ից ։ ՀԽՍՀ-ն տևեց 1922թ.- ից մինչեւ 1990թ.։ 

1990 թվականին ՝ Օգոստոսի 23-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը հռչակեց ինքնիշխան պետություն ՝ անկախ ԽՍՀՄ -ից: Խորհրդային Հայաստանն իրեն հռչակեց որպես «Հայաստանի Հանրապետություն» և հաստատվեց Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեով 1991 թվականի Սեպտեմբերի 21-ին: Հայաստանի Հանրապետությունը ճանաչվեց ՄԱԿ -ի անդամ 1992 թ. Մարտի 02-ին առանց կանխորոշելու դրա սահմանները:

Սովետական Հայաստանը վերանվանվեց Հայաստանի հանրապետություն, Ջավախքը անօրինական կերպով մնաց Վրաստանի շրջան, Նախիջևանը ինքնավար հանրապետություն, Արցախը ինքնակոչ  (չճանաչված) հանրապետություն ։ 

Այդպես հրչակված Հայաստանի Հանրապետությունը ճանաչված պետություն է, որը չի հռչակել իր շարունակականությունը կամ իրավահաջորդությունը  1920թ. Հայաստան պետության  հետ, այսինքն այդ պետությունը  նորաստեղծ պետություն է առանց սահմանագծման, կամ սահմանազատման, 31 տարեկան։

Խնդիրը՝  Կովկասի Հայկական Հանրապետություն մինչ Խորհրդային Հայաստան դառնալը մաս է կազմել Հայաստան պետության: Խորհրդայնացվելուց՝  այնուհետև ինքնորորոշվելու իրավունքով (նաև Արցախը),  հռչակվեց պետություն իրավաբանորեն եւ չհռչակեց իրեն շարունակական Հայաստան պետության։

Խորհրդային Հայաստանը `կիրառելով իր ինքնորոշման իրավունքը’ Խորհրդային Հայաստանը իր վարչական սահմաններով հայտարարեց իրեն իբրեւ Հայաստանի Հանրապետություն:

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

—        Հաշվի առնելով ներքին գործերի նախարարի զեկույցը վարչապետի ծածկույթի տակ ՝

—        Հաշվի առնելով Սահմանադրության 88 -րդ հոդվածը ՝

—        Հաշվի առնելով Նախագահական հրամանագիրը Թիւ 12 — 2014-02-23 Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վերաբերյալ, որը հանդիսանում է 1920-ին ստեղծուած Հայկական պետութեան շարունակութիւնը:

—        Հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի ներքին կանոնակարգը

Ներկայացնում է օրինագիծ ՝

Հոդված ա. — Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը փաստացի ճանաչում է Հայաստանի Հանրապետությանը  որ հռչակվեց Օգոստոսի 23-ին, 1990 թվականին `առանց նախաորոշելու սահմանների հարցը:

Հոդված բ. — Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը փաստացի ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սեպտեմբերի 21-ին, 1991 թվականի կառավարությունը :

Խորհրդարանների միջեւ հարաբերությունները

Հոդված գ. — Արեւմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանը կարող է ստեղծել միջխորհրդարանական հանձնաժողով, որը պատասխանատու է միջ խորհրդարանական կապերի ամրապնդման համար `համաձայն գործող Սահմանադրության:

Պատգամավորների միջեւ հարաբերությունները

Հոդված դ. — Արևմտյան Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հանձնաժողովները և (կամ) պատգամավորները կարող են հարաբերություններ ունենալ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հանձնաժողովների և (կամ) պատգամավորների հետ, ամրապնդել երկկողմ կապերը և ունենալ ընդհանուր նպատակների համար շահավետ ծրագրեր `համաձայն Գործող Սահմանադրությունը:

Կառավարությունների միջեւ հարաբերությունները

Հոդված ե. — Արեւմտյան Հայաստանի կառավարությունը Հայաստանի կառավարության հետ հարաբերությունները կարգավորում է վարչապետի եւ յուրաքանչյուր նախարարության ծրագրերի կամ նախագծերի հիման վրա `գործող սահմանադրությանը համապատասխան:

Հոդված զ. — Սույն օրենքը վավերացնելուց հետո ներառվելու է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ:

Հոդված է. — Վավերացվելուց հետո սույն օրենքը կհրապարակվի Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Պաշտոնական տեղեկագրում: