ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները`պատերազմի հետևանքով տեղահանված Ավետարանոց գյուղի բնակիչների համար։

Ինչպես նշել է Արցախի Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը,- «Ներկա դրությամբ շինհրապարակում կատարվում են հողային աշխատանքներ։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմելու է 52հա, իսկ տնամերձ հողամասերի մակերեսը կլինի 1000-1300քմ։ Նոր բնակավայրը ունենալու է 254 առանձնատուն։ Առանձնատների կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Բնակելի տները կառուցվում են ԱՀ կառավարության միջոցներով»։