Բռնազավթված Արևմտյան Հայաստանի՝ Սիրիայի հետ սահմանին կառուցված պատը օրինակ է ծառայել Իրաքի եւ Իրանի սահմաններին։

Ազգային պաշտպանության և ֆինանսների նախարարության հետ ստորագրված արձանագրության շրջանակներում կառուցվել է Ուրֆա, Այնթափ, Կիլիկիա-Քիլիս, Հաթայ, Մարդի և Շըրնաք նահանգների և Սիրիայի միջև սահմանի երկայնքով, որպեսզի   կանխվեն այսպես կոչված՝ ապօրինի սահմանահատումները։

Արդեն ավարտվել են 4 մետր բարձրությամբ պատի կառուցման, ճանապարհներին և պատի տարբեր հատվածներում դիտակետերի, անցակետերի և էլեկտրական ենթակառուցվածքների աշխատանքները։ 911 կիլոմետր երկարություն ունեցող սիրիական սահմանի երկայնքով կառուցվել է 837 կիլոմետր անվտանգության պատ և պարեկային ճանապարհ: