Western Armenia TV-ի եթերում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը ներկայացրեց Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի կողմից համատեղ զորավարժությունների իրական պատճառները, բացասաբար վերաբերելով նրան, որ Հայաստանը որևէ երկրի հետ կամ առանձին ոչ մի զորավարժություն չի նախաձեռնում։ Այնուհետև հավելեց, որ Հայաստանի կողմից կազմակերպվող ցանկացած զորավարժությունից հայկական կողմը չի տուժի, ավելին՝ այն  զսպիչ օղակ կհանդիսանա թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ և ինչպես ժողովուրդն է սիրում ասել «ատամ ցույց կտան» թշնամական երկրներին։ Թուրքագետը խոսեց հարևան երկրներից տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին դեպի Ռուսաստանի Դաշնություն, և ռուսական կողմի դերի մասին Արցախյան խնդրի կարգավորման գործում։