Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան֊ Գանձասար գիտամշակութային կենտրոնի նմուշները՝ ձեռագրերը, հնատիպ գրքերն ու արխիվային փաստաթղթերը, ինչպես նաև՝ համակարգիչներն ու տեխնիկական այլ միջոցները, տարհանվել են և պահվել առավել ապահով վայրում՝ Երևանի Մատենադարանում:

Այս մասին ասել է կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը: Նրա խոսքով՝ մասնաճյուղը պատերազմի օրերին էլ չէր դադարեցրել իր գործունեությունը, այլ իր դռները ժամանակավորապես փակել էր այցելուների առաջ:

«Պատերազմի օրերին մենք չգիտեինք՝ թշնամին հատկապես որ ուղղությամբ կզարգացնի հարձակումը, կհրետակոծի՞ Գանձասարը, թե՝ ոչ: Այս պատերազմի ընթացքում մենք ականատես եղանք մշակութային կոթողների, եկեղեցիների ու վանքերի թիրախավորմանը: Ուստի որոշում կայացվեց ամբողջությամբ տարհանել ձեռագրական ժառանգությունը: Մեզ այդ հարցում օգնեցին կամավորները: Տարհանած նմուշների 1/3-ը հուլիս ամսին վերադարձրել ենք Գանձասար»,- ներկայացրել է Ա. Թորոսյանը:

Նա ընդգծեց, որ ստեղծման առաջին իսկ օրից իրենք կարևորել են կառույցի մշակութային, լուսավորչական առաքելությունն Արցախում, հատկապես՝ երիտասարդության շրջանում, և հուլիսից մինչ օրս ընդունել են շուրջ 2500 այցելուների:

 

 

Համշենի հայերի «Հավազ ալլի» պարերգ:

 https://www.youtube.com/watch?v=uT1-Dm9yX8g