Արևմտյան Հայաստանի Բաղեշ նահանգի Ադիլջևազ գավառում՝ Վանա լճի տեսարանին դեմ հանդիման  ուրարտական ​​թագավոր Ռուսա II-ի կողմից կառուցված ամրոցում շարունակվող պեղումները նպատակ ունեն բացահայտելու կարևոր գտածոներ։ Ակնկալվում է, որ ծովի մակերևույթից 2300 բարձրության վրա գտնվող Քեֆ ամրոցում 50 տարի անց սկսված հնագիտական ​​պեղումները լույս կսփռեն պատմության վրա։ Ամրոցը թվագրվում է մ.թ.ա 7-րդ դարին։

Քեֆ ամրոցում, որը կառուցված է Սիփան լեռան ստորոտում գտնվող և Վանա լճին նայող բլրի վրա, հայտնաբերվել են սեպագիր քարեր և կերամիկական առարկաներ։ Այն Ռուսա Երկրորդի ամենահարուստ ժամանակաշրջանում կառուցված ամրոցներից մեկն է։ Նախորդ պեղումների ժամանակ ամրոցի պալատում հայտնաբերվել էր 30 սրահ, սակայն ենթադրվում է, որ եղել է առնվազն 100-ը։ Նախատեսվում է մյուս սրահները պեղել և հայտնաբերել հաջորդ տարի։