Արևմտյան Հայաստանի Հասանքեյֆ գավառը հայտնվել էր ջրամբարի հատակում։

Այժմ ջրերը նահանջել են, որի արդյունքում ի հայտ է եկել Հռոմեական կայսրությանը պատկանող եռահարկ Սահա եկեղեցին։

Մեր նախորդ լրահոսերից մեկում տեղեկացրել էինք, որ Տիգրիս գետի վրա կառուցված Ըլըսու ամբարտակի պատճառով 199 բնակավայր, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի Բաթմանի 12000-ամյա պատմական Հասանքեյֆ գավառը, անցել են ջրի տակ։

Սակայն երաշտի պատճառով ջրերը նահանջել են, և եկեղեցին ի հայտ է եկել։ 3 հարկանի քարայրից բաղկացած եկեղեցու վերին հարկը քահանաների համար քնելու վայր է ծառայել, մեջտեղի հարկը՝ պաշտամունքի վայր, իսկ ստորին հարկում քահանաները հուղարկավորվել են։ Ջրերի նահանջելու հետ մեկտեղ  դուրս են եկել  մարդկային ոսկորներ, որոնք պատկանում են քահանաներին: Բացի պատմական եկեղեցուց, հայտնաբերվել են նաև բազմաթիվ քարանձավներ և բնակելի տներ։ Վերականգնողական միջոցների բացակայության պատճառով պատմական եկեղեցին կիսավեր վիճակում է։