Կոստանդնուպոլսի Բաքըրքյոյում հայազգի հայտնի ինժեներ Հովհաննսես Տատյանի անունով փողոցը քաղաքապետարանը կրկին փոխել է։

2008 թվականից Բաքըրքյոյի քաղաքապետարանը փողոցը անվանակոչում է Տատյանի անունով, սակայն որոշ ժամանակ անց Կոստանդնուպոլսի քաղաքային խորհուրդը կրկին հետ է փոխում անունը:

Բաքրքյոյի բնակիչները շեշտում են, որ իրենք կողմ են, որ փողոցը կոչվի Տատյանի անունով, քանի որ նա Օսմանյան կայսրության հայտնի ինժեներ էր ու երկրի համար շատ բան է արել։

Հովհանես Տատյանը ծնվել է 1799 թվականին։ Նա երիտասարդ տարիքից զբաղվել է վառոդագործությամբ եւ դարձել հայտնի ինժեներ։  Նա Օսմանյան բանակում կարևոր պաշտոններ է զբաղեցրել։ Կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ Տատյան դպրոցը, որոնք մինչեւ հիմա կան հենց Տատյան փողոցում։