Ինչպես  փոխանցում է news.am-ը՝ Կ․Պոլսո Հայոց պատրիարքը թուրք-քրդական ընդհարումների ժամանակ ավերված Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքի հետ տեղում ծանոթանալուց հետո այցելել է նաև Տիգրանակերտի նահանգապետ Մյունիր Քարալօղլուին:

Հանդիպման շրջանակներում եկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ եկեղեցու նորոգման աշխատանքները կանոնավոր կերպով առաջ են ընթանում, և նույն կերպ շարունակվելու դեպքում դրանք արդեն գարնանն ավարտին կհասցվեն։

Նաև շեշտվել է, որ նախատեսվում է եկեղեցին վերաբացել Սուրբ Հարության տոնի՝ Զատիկի օրը։ Ըստ Պատրիարքարանի հաղորդագրության՝ Տիգրանակերտի նահանգապետը առաջարկել է վերականգնել նաև Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։ 

Հիշեցնենք, որ 2015 թ․ վերջերին սկսած թուրք-քրդական ընդհարումների ժամանակ Տիգրանակերտի Սուրբ Կիրակոս եկեղեցին մեծ վնաս էր կրել։