Արևմտյան Հայաստանի կարևորագույն գետերից մեկի՝ Յեշիլըրմակի (կանաչ գետ)  ջրի մակարդակը զգալիորեն իջել է։ Միաժամանակ ավելացել է նաև գետի աղտոտվածությունը։ Մասնագետները նշում են, որ ցիանոբակտերիա կոչվող կապույտ-կանաչ ջրիմուռների ավելացումը թունավոր ազդեցություն ունի։

Սեբաստիայից սկիզբ առնող և Սամսունի Չարշամբա գավառում Սև ծով թափվող Յեշիլըրմակում չափազանց աղտոտվածության և ջրի մակարդակի լուրջ նվազման հետևանքով գրանցվել է կապտականաչ ջրիմուռների լուրջ աճ։

Յեշիլըրմակը, որը ժամանակին հողագույն էր, այժմ ստացել է կանաչ գույն, ինչպես իր անունն է (yeşil, թուրք․ կանաչ):

Ըստ մասնագետների՝ Յեշիլըրմակը ոչնչացման վտանգի տակ է գտնվում գյուղատնտեսական ոռոգման համար չափից ավելի ջրառի և տարիներ շարունակ տարատեսակ թափոններով հարուստ գետը չմաքրելու հետևանքով։