Western Armenia TV-ն հատուկ ռեպորտաժ է պատրաստել Արևմտյան Հայաստանի զավակ, բանասեր և բառարանագիր Քեյթի Գունդակչյանի և նրա տոհմի մասին։ Քեյթի Գունդակչյանը արմատներով Արևմտյան Հայաստանի Զեյթուն գավառից է, ում տոհմը տարածաշրջանում հայտնի է եղել բժիշկներով և զինագործներով։ Տիկին Գունդակչյանը ռեպորտաժում ներկայացրեց իր տոհմի ծագումնաբանությունը և այն սովորույթները, որոնք ավանդվել են իրեն՝ Արևմտյան Հայաստանից գաղթած ազգականներից։ Խոր ցավով է հիշում իր նախապապին, ով թուրք փաշայի կնոջը բուժելուց հետ սպանվեց, միայն նրա համար, որ հայ էր։ Խոսելով ավանդույթներից, ներկայացրեց մանկահասակ տարիքում ամուսնության իրական պատճառները, ըստ որի տղաները ազատվում էին թուրքական բանակ գնալուց, իսկ աղջիկնեը՝ հարեմ տարվելուց։ Տիկին Գունդակչյանը հեռուստադիտողի հետ կիսվեց իր մասնագիտական ընտրության, բառարանագիր դառնալու և հայանպաստ այլ գործունեությունների մասին։