Արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի՝ Արցախի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել 4 անվանակարգերում՝ միջազգային խաղարկային ֆիլմում «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Լավագույն միջազգային ֆիլմ»։

Կինոռեժիսորը նշել է, որ փորձում են ֆիլմերի միջոցով աշխարհին ներկայացնել Արցախը, Արցախի պատմությունը։

«Դրախտի դարպասը» ֆիլմի ընդգրկվելը փառատոնի ծրագրում և հաղթելը ցույց են տալիս, որ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու մեր նպատակը հասանելի է, իսկ ուղին՝ ճիշտ, որ այս կերպ մենք կարող ենք աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հանդիսատեսին ներկայացնել մեր պատմության կարևոր էջերը և խնդրակիցը դարձնել Արցախում ապրող ժողովրդի», — նշեց Ջ. Ավետիսյանը։

 Ֆիլմը արդեն ցուցադրվել է Լոս Անջելեսում, Դետրոյթում, Նյու Ջերսիում, Բոստոնում, Վաշինգտոնում, Սակրամենտոյում նաև Կանադայում՝ Տորոնտո, Մոնրեալ։

 

 

Աշուղ Նազելիի «Վար կանե» երգ:

https://www.youtube.com/watch?v=opz_y4X4XOs