Օդերևութաբանության տնօրինության հաղորդագրության համաձայն՝ այսօր Արևմտյան Հայաստանի Կարին, Երզնկա, Կարս և Աղրը նահանգների բարձրադիր վայրերում կլինեն առատ տեղումներ։
Հայտարարության մեջ նախազգուշացվել է, որ տեղումների պատճառով կարող են առաջ գալ հեղեղներ, սելավներ,երթևեկության խափանումներ, մերկասառույց և ցրտահարութուն։
Երեկոյան ժամերից հետո սպասվում է, որ տարածաշրջանում հորդ տեղումները կկորցնեն իրենց ուժգնությունը։