Գլենդել քաղաքում՝ Արցախ-Բրոդվեյ փողոցների խաչմերուկում, կանցկացվի Հայկական փառատոն, որի ընթացքում կներկայացվի հայկական մշակույթն ու արտադրանքը:  Փառատոնը կազմակերպում է Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:

Հայաստանի հյուպատոսությունը հայտնում է, որ դեկտեմբերի 11-ին կայանալիք Հայկական փառատոնին ներկայացվելու է Հայաստանից ԱՄՆ ներմուծվող, ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների կողմից արտադրվող ապրանքները, ԱՄՆ-ում գործող հայկական ընկերությունների ծառայությունները, հայկական կազմակերպությունների գործունեությունը: Ներկայացված կլինեն Հայաստանում, Արցախում, Կալիֆոռնիայում հայկական կազմակերպությունների բարձր տեխնոլոգիական ապրանքներ, տնտեսական արտադրանք, արվեստի նմուշներ, ձեռագործ իրեր, սնունդ և խմիչք:

 Հայկական փառատոնի նպատակն է ամերիկյան հանրությանը լայնորեն ներկայացնել հայկական արվեստն ու մշակույթը՝ ընդգծելով հայ ժողովրդի ստեղծագործ կերպարը։

Ցուցահանդեսն ուղեկցվելու է հայկական մշակութային ծրագրով:

 

Հայ ժողովրդական «Լեպ-հո, լե, լե» երգ:

https://www.youtube.com/watch?v=Fq8OLxRUdeA