Կոստանդնուպոլսում լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը հայտնել է, որ բռնազավթված Արևմտյան  Հայաստանի բնակիչ, ազգությամբ հայ փաստաբան Բերք Աքարը հանձնել է բոլոր քննությունները և իրավունք ստացել՝ դառնալու մարզի ղեկավար, և եթե նշանակվի որպես մարզպետ, ապա նա կլինի առաջինը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ։

Արդեն հայտնի է դարձել, որ Աքարը, ով հաջողությամբ է հանձնել ՆԳՆ կողմից առաջադրված քննությունները, առաջիկա ժամկետում կզբաղեցնի մարզպետի պաշտոնը։