Հայ ժողովուրդը ամենուրեք և ցանկացած պայմանում ապացուցել է իր հավատքին ու կրթությանը նվիրված և սիրահարված լինելու փաստը։ Հայկական եկեղեցիները պատմության ընթացքում եղել են ոչ միայն  հավատքի, այլև մշակույթի և միավորվելու վայր:

Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ապրող մազապուրծ փրկված հայերը իրենց կառուցած յուրաքանչյուր եկեղեցու կողքին հայկական դպրոց են կառուցել։ Ամեն եկեղեցուն կից հայկական դպրոցներ կան Սերեքանիեում, Գրե Սպիում, Ղամիշլիում, Դերիքում։

Բժիշկ Օհաննեսը, ավտոէլեկտրիկ Անդոն, դեղագործ Վարդուհին, հայերենի ուսուցչուհի Գոհարը, Խաչոն, Քեռի Սերոբը Սերեկանիեում մնացած վերջին հայերն էին։ Վրեժ Քեշիշյանը՝ ծագումով Սիլվանից(Տիգրանակերտ), շատ նվիրված էր իր ժողովրդին ու հավատքին։ Սերեկանիե քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու «Տեր հայրն» էր։  Թուրքական բանակի և ԴԱԻՇ-ի վարձկանների կողմից Սերեկանիեն մեծ ավերածություններից հետո գրավվեց, բնակիչները տեղահանվեցին։  Սիլվանցի Տեր հայրը Սուրբ Հակոբ եկեղեցու մեջ շարունակում էր միայնակ լսել հոր ձայնագրած հայերեն աղոթքները։ Վրեժ Քէշիշյանը չլքեց Սերեկանիեի եկեղեցին ու նրան կից դպրոցը, որտեղ ցեղասպանության ժամանակ 70.000 հայ  էր կոտորվել։

Այժմ եկեղեցու կողքին գտնվող դպրոցում, որտեղ աշակերտ չկա, դատարկ սեղանների վրա փոշու մեջ  կորած հայերեն գրքեր են մնացել և երեխաների խունացած լուսանկարներ…