Թուրքական haberler.com լրատվական կայքը, անդրադառնալով Արևմտյան Հայաստանի westernarmeniatv հեռուստատեսությանը, ներկայացրել է «Թուրք-Ադրբեջանական բարեկամություն» միությունների փոխնախագահ Սերդար Ունսալի հայտարարությունը։ Հայտարարության մեջ վերոնշյալ անձը քննադատաբար է խոսել մեր հեռուստատեսության մասին, որտեղ մասնավորապես նշել է, որ բռնազավթված Արևմտյան Հաայստանը հայկական տարածք համարող մեր բոլոր տեսակետներն ու պնդումները կոպիտ սխալ են։ Ունսալը նաև հորդորել է մեզ խելոք մնալ և մոռանալ այդ պնդումները, եթե ցանկանում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնում և բարեկամություն։ Հակառակ դեպքում նա սպառնում է, որ սահմանների բացման մասին խոսք լինել չի կարող։

Ուզում ենք  հիշեցնել Ունսալին, որ Թուրքիայի հետ հարաբերության, առավել ևս բարեկամության մասին առաջինը խոսել են հենց իր երկրի ղեկավարները։ Իսկ մոռանալ սեփական պատմությունն ու արյունալի անցյալը հարիր չէ ոչ մի քաղաքակիրթ ազգի, առավել ևս, եթե հանցանք կատարողը միջազգային իրավական հիմքի վրա երբևիցե չի ընդունել սեփական հանցանքը և որևէ տեսակի հատուցում չի արել։

Արևմտյան Հայաստանը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է իր արդար գործը՝ նույն պնդումներով ու նույն գաղափարով։