Հայ ժողովուրդը բնիկ է ամբողջ Հայկական լեռնաշխարհում։ Դա ապացուցել են գիտնականներ Գամկրելիձեն, Իվանովը և բազմաթիվ ուրիշ գիտնականներ։ Հայկական լեռնաշխարհը տարածվում է Եփրատից մինչև Կուր-Արաքսյան միախառնումով պատկերվող եռանկյունաձև ամբողջ տարածքում։ Եվ դեռևս Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանում հզոր հայոց թագավորները նվաճում ու յուրացնում էին այդ տարածքները և դրանցից էլ արևելք՝ ընդհուպ մինչև Բաքու (հայոց հնագույն Բակուրակերտ քաղաքը) և Կասպից ծովն ընկած տարածքները։ Ու՞ր էիք դուք՝ քոչվոր ակկոյունլու և կարակոյունլու ցեղախմբերի հետնորդներդ, որ շատ ավելի ուշ՝ 12-13-րդ դարերից ներթափանցեցիք Պարսկաստան, այնտեղից էլ ՝ Հայկական լեռնաշխարհ, ապա Բյուզանդական կայսրության  անհեռատես քաղաքականության հետևանքով տարածվեցիք Արևմտյան Հայաստանով մեկ՝ հասնելով մինչև Միջերկրական ծով և Դարդանելի ու Բոսֆորի նեղուցներ։ 

Թ՞ե 1918 թվականին Օսմանյան կայսրության և Աթաթուրքի խորամանկությամբ Ադրբեջան հորջորջված պետությունո՞վ եք հպարտանում, գուցե Ստալինի դրած ադրբեջանցիներ անվանումո՞վ։ Սա՞ է ձեր պատմությունը։ Եթե սա է, ուրեմն մեր գյուղերում ու լեռների լանջերին պատսպարված ամենափոքր մատուռն անգամ ձեզնից ավելի հին պատմություն ունի։