Ռուս խաղաղապահները հասցեական օգնություն են ցուցաբերել Արցախում հարկադիր վերաբնակներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները հասցեական մարդասիրական օգնություն են ցուցաբերել Ստեփանակերտում վերաբնակներին եւ բազմանդամ ընտանիքների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օգնություն է ցուցաբերել «Մերսի» բարեգործական կազմակերպությունը։ «Յուրաքանչյուր ընտանիքի հետ անհատական մոտեցում ունենք, այսօր կոշիկ ենք տրամադրել երեխաներին եւ չափահասներին, յուրաքանչյուր երեխա երկու զույգ կոշիկ ստացավ»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։ 

Ինչպես նաեւ բնակիչներին առաջին անհրաժեշտության իրեր են հատկացվում՝ կոշիկ եւ հագուստ, լվացքի փոշի, սննդի տաքացման հարմարանքներ, խոհանոցային տեխնիկա, մթերք, անկողնային պարագաներ, անհատական հիգիենայի միջոցներ, խաղալիքներ։

Ընդհանուր առմամբ 2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ավելի քան 6700 հարկադիր վերաբնակ մարդասիրական եւ  բժշկական օգնություն է ստացել ԼՂ-ում ռուս խաղաղապահներից։