«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական յոթերորդ մրցանակի առաջադրումների փուլը հայտարարում է փակված: Հարյուրավոր մարդիկ ամբողջ աշխարհից առաջադրել են 592 թեկնածուի:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժինը:

Առաջադրումների մեկնարկը տրվել էր 2021 թ. ապրիլի 24-ին՝ hայերի դեմ իրագործված 

ցեղասպանության հիշատակի օրը: Այդ նույն օրը հայտարարվել էին 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները, որոնց ընտրել էր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար:  2022 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացվել են առաջադրումներ 62 երկրներից։ Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովը կդիտարկի հայտերը եւ կընտրի 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:

2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2022 թ. ապրիլի 24-ին։