՝՝Լրատվության գինը՝՝ նախագծի հաշվետվության համաձայն՝ հոկտեմբերին առնվազն 58 լրագրող և լրատվամիջոցների աշխատակիցներ դատարանի առաջ են կանգնել, որոնց առաջադրվել  է ընդհանուր առմամբ մինչև 896 տարվա ազատազրկում։

Ժուռնալիստների  միության՝ ԶԼՄ-ները հանուն ժողովրդավարության/ժողովրդավարություն հանուն լրատվամիջոցների կազմակերպության աջակցությամբ ներկայացվել է ծրագրի հոկտեմբերյան զեկույցը, որն ամեն ամիս անդրադառնում է լրագրողների իրավունքների խախտմանը և լրագրողների դատավարություններին: Զեկույցում նշվում էր, որ հոկտեմբերը լրագրողների դեմ դատավարությունների, ճնշումների, սպառնալիքների ու հարձակումների քանակով զիջում է դիրքը։

Զեկույցում ընդգծվում է, որ լրագրողների նկատմամբ ճնշումները չեն սահմանափակվում միայն ընթացող դատավարություններով,  նշվում է նաև, որ նույն ժամանակահատվածում նոր հետաքննություն է սկսվել 7 լրագրողի նկատմամբ, իսկ 2 լրագրող կալանավորվել է լուրերի ձեռքբերման ընթացքում։ Նույն ժամանակահատվածում 4 լրագրողներ ենթարկվել են անմիջական հարձակման և սպառնալիքների։