Արևմտյան Հայաստանի Սամոսատ-Ադըյաման նահանգի Փերրե հնագույն քաղաքում իրականացված պեղումների ժամանակ երկու տղամարդու կմախքներ են հայտնաբերվել՝ ենթադրաբար 1500 տարեկան։

Փերրեն Կոմմագենե թագավորության հինգ խոշորագույն քաղաքներից մեկն է, որը պահպանել է իր նշանակությունը նաև Հռոմեական ժամանակաշրջանում։ Անցյալ տարի պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել էր 220 մետր երկարությամբ աստիճանաձև կառույց, իսկ այս տարի 350 մետր խորության հասնող պեղումների ընթացքում հայտնաբերված դամբարանում գտնվել են երկու երիտասարդ մարդու պատկանող ոսկորներ։ Դամբարանում կմախքներից բացի ոչ մի գտածո չի հայտնաբերվել: