ԱՀ Ասկերանի շրջանի Հիլիս համայնքը 155 բնակիչ ունի. պատերազմից հետո բոլորը վերադարձել են հայրենի եզերք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հիլիսի համայնքապետ Արթուր Ղուլյանը: 

«Արցախյան 44-օրյա պատերազմից հետո 3 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 15 հոգով՝ Հադրութ քաղաքից, Ասկերանի շրջանի Սղնախ համայնքից ու Քաշաթաղից:

Այդ ընտանիքները օգտվել են տեղահանվածներին տրամադրվող աջակցությունից:

Համայնքապետարանի շենքը անմխիթար վիճակում է: Ըստ նախատեսվածի՝ մոտ օրերս կմեկնարկեն համայնքային կենտրոնի շինաշխատանքները։ Այստեղ կգործի նաև բուժկետը: Ունենք նորակառույց հանդիսությունների սրահ: Գյուղամիջյան ճանապարհները բարեկարգման կարիք ունեն:Դպրոցում սովորում է 9 աշակերտ, իսկ գյուղի 11 երեխաները հաճախում են հարևան Խնձրիստանի մանկապարտեզ: Այս պահի դրությամբ պետական միջոցներով 5 տուն է վերանորոգվում: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ»,- ներկայացրել է համայնքապետը: