Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփ­ոխության մասին շրջան­ակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժող­ովում (COP26) կշարունակվեն մասնակից երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների ելույթ­ները կլիմայի փոփոխու­թյանը դիմագրավելուն անհրաժեշտ հրատապ քայլերի վերաբերյալ­։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ընդգծելով, որ Գլազգոյի համաժողովը նպատակ ունի մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայ­նեցված գործողություն­ների ծրագիր: 

Նախատեսված է նաև Հայաստանի Հանրապե­տության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը: Իսկ մինչ այդ նախագահը գագաթնաժողովի շրջանակ­ում զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նա­խագահների, Գերմանիայի կանցլ­երի, Մոնակոյի արքայազնի, Կատարի էմիրի, Եգի­պտոսի նախագահի, Սերբիայի նախագահի և այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ։