Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի նպատակն է երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում դարձնել էլ ավելի երկարաժամկետ, նա հուսով է, որ Մինսկի խումբը կօգնի ԼՂ խնդրի հարցում երկարաժամկետ կայունության հասնելու համար։ Ֆրանսիան կարևորում է նաև հումանիտար միջոցների ձեռնարկումը և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը: 

Անն Լույոյի խոսքով՝ Ֆրանսիան կարծում է նաև, որ կարևոր է հասնել սահմանի հստակ սահմանագծմանն ու սահմանազատմանը: Եվ նրանք, ինչպես նաև միջազգային հանրությունը, կոչ են անում, որ այս գործընթացները տեղի ունենան խաղաղ ճանապարհով: