Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում:

«Նկարիչների միությունը կարևորում է նմանօրինակ համագործակցությունները: Այսօրվա մեր ցուցահանդեսը դրա վառ ապացույցն է. տարբեր տարիքի հայ նկարիչներ պատկերել են Իրանն իրենց պատկերացումներով, գրականության միջոցով: Այնուհետև 7 մասնակից նկարիչներ հնարավորություն  կստանան մեկնելու Թեհրան, իրենց աչքերով տեսնելու և ստացած  տպավորություններով և նյութերով Հայաստանում ստեղծագործելու արդեն նոր ցուցահանդեսի համար»,- նշել է  Սուրեն Սաֆարյանը:

 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել կողմերին նման ցուցադրություն կազմակերպելու համար և ընդգծել է որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գալիս են դարերի խորքից, որոնք եղել են ջերմ և բարեկամական:

Ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել հուշագրի ստորագրում Հայաստանի  նկարիչների միության և Իրանի Իսլամական Հանրապետության նկարիչ արվեստագետների միության միջև:

 

 

Համշենի հայերի «Էլլա, էլլա» պարերգ:

https://www.youtube.com/watch?v=1kLsqVc2Tcg