Արևմտյան Հայաստանի Վան նահագում ուրարտական ​​թագավոր Մենուայի կողմից կառուցված Շամիրամի ջրանցքը, որը հայտնի է նաև որպես Մենուայի ջրանցք, ի սկզբանե նախատեսված է եղել տարածաշրջանը խմելու ջրով ապահովելու համար։ Այժմ պատմական այս գեղեցիկ կառույցը վերածվել է աղբակույտի։

51 կիլոմետր երկարությամբ Շամիրամի ջրանցքը, որը համարվում է աշխարհի ջրային ճարտարապետության հրաշալիք, կյանք է տալիս այն հողերին, որոնց միջով անցնում է, ու ոռոգում է ընդհանուր առմամբ  5 հազար հեկտար հողատարածք։ Վանի պատմական կարևորագույն արժեքներից մեկը՝ Շամիրամի ջրանցքը, որը  պահպանվել է շուրջ 3000 տարի և հասել մինչև մեր օրերը, այժմ հայտնվել է օրակարգում՝ աղտոտվածության և անմխիթար վիճակի պատճառով։ Անուշադրության մատնվելու հետևանքով ջրանցքը ոչնչացման վտանգի տակ է։

Արևմտյան Հայաստանը դեմ է նմանատիպ բոլոր երևույթներին, որոնք նպատակաուղղված են ոչնչացնելու մեր պատմական ժառանգությունները։