Արցախի Հանրապետության նախագահի մոտ նոյեմբերի 1-ին անց է կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ 

Այս մասին հայտնում են Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Նոյեմբերի 3-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի մասշտաբների տարածման դեմ կարանտինային միջոցառումների հարցերին։

Խորհրդակցությանը ներկայացվել են քաղաքային համայնքների ղեկավարների որոշումների նախագծեր, որոնց համաձայն՝ 2021 թվականի նոյեմբերի 4-ի ժամը 22։00-ից մինչև նույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ, Ստեփանակերտում և Հանրապետության մի շարք քաղաքային համայնքներում սահմանվում է կարանտին։ Մոտակա օրերին հանրային հարթակներով կիրականացվեն իրազեկման միջոցառումներ: