«Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում ներկայացված են համանուն լուսանկարչական արշավի մասնակիցների աշխատանքները: 

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցությամբ կազմակերպվել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ: Ծրագրի մասնակիցները՝ հայ և վրացի լուսանկարիչներ Հայաստանից և Վրաստանից, երեք օր շարունակ եղել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում ու քաղաքներում, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին ու բարքերին, և իհարկե, լուսանկարել են այն ամենը, ինչ իրենց զարմացրել, հիացրել ու տպավորել է։ Այս ցուցահանդեսը շատ կարևոր է Ջավախքի կյանքի տարբեր ոլորտները ներկայացնելու իմաստով։ Այստեղ դուք կտեսնենք ջավախքցու հայացքը, աշխատանքը, հավատքն ու եկեղեցին, տունն ու բնաշխարհը:

Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև նոյեմբերի 10-ը, գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:

 

 

Կ. Պետրոսյան՝ «Թամզարա»:

https://www.youtube.com/watch?v=LN6ryfjWa50