Արևմտյան Հայաստանի Վան նահանգի Արճեշ գավառում տեղացած հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել։ Անձրևը հատկապես ուժգնացել է կեսօրից հետո՝ վերածվելով  տեղատարափի։

Ինտենսիվ տեղումների պատճառով որոշ շրջաններում առաջ են եկել հեղեղումներ։ Ահազանգի հետքերով տեղ հասած ոստիկանների և քաղաքապետարանի փրկարարները սկսել են համապատասխան աշխատանքները, որի շնորհիվ շինարարական տեխնիկայով հեռացրել են թաղամասերում կուտակված սելավաջրերն ու դրանցից առաջացած փլվածքները։