Ես՝ Թովմաս Մարտիրոսյանս, հանդիսանալով ԱՏԱՆ Ռազմահայրենասիրական հկ-ի խորհրդի նախագահ և ՆԵՄԵՍԻՍ Ռազմահայրենասիրական հկ-ի հրամանատար, հայտարարում եմ ՝

«Երբեք չեմ եղել կուսակցական և երբևէ չեմ էլ պատրաստվում։ Իմ միակ կուսակցությունը իմ ԵՐԿԻՐՆ է, իմ ՀԱՅՐԵՆԻՔԸ, որին ծառայելու եմ մինչև կյանքիս վերջ։ Ինձ չեն կարող գնել և ոչ մի կուսակցության առաջարկները, ոչ էլ ֆինանսական «օգնություն»ը։ Ֆինանսական օգնության կարիք ունի մեր Հայրենիքը, Երկիրը, Պետությունը։ Այն հողը, որի վրա ապրում ենք և մեր ապրելու իրավունքը դաջել ենք մեր արյամբ։ Ուստի խնդրում և հորդորում եմ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր կուսակցություններին՝ զերծ պահեք մեզ ձեր առաջարկներից։ Հայրենիքի Զինվորին չե՛ք գնի։ Ուզում եք օգնել՝ խնդրեմ, վճարեք տրակտորիստներին խրամատներ փորելու համար։ Գնե՛ք տնակներ, որպեսզի զինվորը թաց գետնին չքնի։ Բացե՛ք աշխատատեղեր սահմանամերձ գյուղերում, որպեսզի սահմանի բնակիչը չլքի տունը։ Ի վերջո վճարե՛ք կամավորին, որ տուն տեղ, ընտանիք թողած դիրք է պահում անվճար։ Դա կլինի օգնություն ազգաբնակչությանը, բանակին, մենք էլ կծառայենք հանգիստ խղճով, որ Երկրի Սահմանին մենք ենք, իսկ Երկրի ներսում Երկրին տեր կանգնող կա՛»։

Նախագահ Արմենակ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնում հրամանատար Մարտիրոսյանին պարզաբանումների համար և կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը իրապես գիտակցել իր ազգային պատմության շրջադարձային պահը:

Միասին, մենք ավելի ուժեղ կլինենք.