Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկած բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը: 

«Բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են։  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արձագանքեց կենտրոնում շինարարական աշխատանքներ իրականացնելու մեր խնդրանքին, մասնակից եղավ նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը։ Վերանորոգման աշխատանքի շնորհիվ նաև նոր տարածք է վերակառուցվել, որը կծառայի կենտրոնում ամբուլատոր բուժում ստացողների համար», — նշեց Վ. Թադևոսյանը: