Western Armenia TV-ն հյուրընկալվել է Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքի հայ համայնքի միությունում։ Համլետ Շառոյանը, ով երկար տարիներ ղեկավարում է համայնքը, ներկայացրեց թե ինչով են հիմնականում զբաղվում այնտեղ ապրող հայերը, ինչ գործունեություն է ծավալում հայ համայնքի միությունը և վերջինիս ջանքերով այժմ ինչ աշխատանքներ են տարվում։ Պարոն Շառոյանը խոսեց նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ Սարատովի հայ համայնքի կողմից ցուցաբերված աջակցության, ինչպես նաև եկեղեցու շինարարության և դրա՝ մոտ ժամանակներս ավարտին հասցնելու կարևոր առաքելության մասին։ Ըստ նրա այնտեղ հայերին կարող ենք տեսնել գրեթե բոլոր ոլորտներում՝ տնտեսական, քաղաքական, առաողջապահական և այլն։Հայերը Սարատովում ապրում են պահպանելով իրենց լեզուն, մշակույթը, կրոնը, ազգային արժեհամակարգը, ի շնորհիվ այն աշխատանքների, որոնք տարվում են համայնքի կողմից։