Սոցիոլոգ Լինդա Բարըշի «Հայկական դպրոցները և հայկական ինքնությունը Թուրքիայում» գիրքը լույս է տեսել «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից։ Գիրքը, որը Բարըշի դոկտորական թեզի թուրքերեն և կրճատված տարբերակն է, ներառում է նաև հայկական դպրոցների բազմաթիվ ուսանողների և մանկավարժների հետ հարցազրույցներից հատվածներ։ 

Գիտության դոկտոր Լինդա Բարըշը ներկայումս աշխատում է Նևշեհիրի Հաջի Բեքթաշ համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնում։

Գրքում ներկայացվում է, թե ինչպես են թուրքացման քաղաքականության շրջանակում փոխակերպված հայկական դպրոցներում իրականացվող կրթական համակարգը և ուսումնական ծրագիրը ազդել հայկական ինքնության ձևավորման վրա։ Ինքնության հետ կապված ի՞նչ խառնաշփոթ առաջացրեցին: Հայկական դպրոցներում տիրող խիստ վերահսկողության մթնոլորտն ինչպե՞ս է ազդել միջավայրի ու աշակերտների վրա։ Հայերենի ուսուցման սահմանափակումները ինչպիսի դեր են խաղացել հայոց լեզվի պասիվացման կամ դրա իսպառ չգործածելու հարցում։