2022 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որին էլ ընդառաջ Մատենադարանը նախաձեռնում է Իրանի մշակութային օրեր։

Դրանց շրջանակներում նախատեսված են գրքերի շնորհանդեսներ, Ղաջարական դարաշրջանին նվիրված ցուցադրություն և Մատենադարանում պահվող «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական ծրագրի իրականացում, որը արդեն մեկնարկել է։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով,-«Մատենադարանում ունենք 450-ից ավելի պարսկերեն ձեռագրեր, մի քանի հարյուր վավերագրեր։ Մինչև հիմա այդ ձեռագրերի և վավերագրերի ուսումնասիրության առումով հսկայական գործ է արվել։ Թույլ տվեք հայտարարել այսօրվանից Իրանի մշակույթի օրերը Մատենադարանում բացված»։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյլեդ Հոսեյն Թաբաթաբային էլ այսպես ասաց. — «Մենք մտադիր ենք տարին հայտարարել Իրանի տարի։ Այդ տարվա շրջանակներում Հայաստանի տարբեր կրթամշակութային հաստատությունների և համալսարանների հետ տարատեսակ մշակութային միջոցառումներ ենք կազմակերպելու։ Եվ մեզ համար մեծ պատիվ է, որ այդ տարվան նվիրված միջոցառումները սկսում ենք հենց Մատենադարանից»։

 

 

Հայ ժողովրդական մանկախաղաց «Պար-պար կէնեմ» երգ:

https://www.youtube.com/watch?v=gSmUcYb-W5g