Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի Սիվերեք գավառում Ուրֆայի եւ Ադըյամանի միջով հոսող Եփրատ գետը ժամանակի ընթացքում ձևավորել է  Թաքորանի հովիտը, որն  աչքի է ընկնում բնական գեղեցկությամբ։ Այս հովտում սկսվել էր նավահանգստի շինարարություն, որն ավարտման փուլում է։

Արևմտյան Հայաստանի ամենաջրառատ և արագահոս գետերից մեկի՝ Եփրատի ձևավորած Թաքորանի հովիտը հարուստ է բուսականությամբ, բազմաթիվ քարանձավներով և փոքրիկ ծովախորշերով:

Մոտ 20 կիլոմետր երկարություն ունեցող հովտում շինաշխատանքների ավարտից հետո զբոսաշրջային նավակները կկարողանան հեշտությամբ կայանել։