Western Armenia TV-ի եթերում ազատամարտիկ, ազգագրական պարերի մասնագետ Գագիկ Գինոսյանը ներկայացրեց Արցախյան շարժման իրական դրդապատճառները, որի հիմնական նպատակն էր Արցախի ազատագրմամաբ հասնել Արևմտյան Հայաստանի ազատագրմանը։ Սակայն ինչու՞ պայքարը շեղվեց նախանշված ուղղուց և չհասավ վերջնանպատակին, այդ մասին նա հարցազրույցում առավել մանրամասն անդրարձավ։ Խոսեց մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից սպասվող հավանական համաձայնության մասին, որը կարող է վտագ հասցնել ինչպես պետականության հիմքերի խարխլմանն, այնպես էլ լիովին կարող է  հակասել ազգային շահին։ Անդրադառնալով նոր սերնդի կողմից տարվող պայքարին, նա նշեց որ այս սերունդը իր մեջ կրում է Մոնթեի, Լեոնիդի և այլ լեգենդար հրամանատարների ոգիները, և դա է նրանց պայքարի  ուժ տվել մարտի դաշտում։