Ջավախքի Կարզախ սահմանամերձ գյուղն ունի սակավաթիվ բնակչություն։ Գյուղում ապրում է 220 ընտանիք՝ մոտ 1000 բնակիչ։ Գյուղն ունի դպրոց, մանկապարտեզ, Աշուղ Ջիվանու տուն թանգարանը։ Չկա բնական գազ, խմելու և ոռոգման ջուր։ Երիտասարդները հնարավորության դեպքում լքում են գյուղը և հաստատվում կա՛մ Երևանում, կա՛մ Ռուսաստանում։ Կարզախը գտնվում է Ախալքալաքից 35 կմ հեռավորության վրա։ Գյուղում հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։

2015 թվականին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը զուգահեռ վերականգնվեց նաեւ Ախալքալաք-Կարզախ ավտոճանապարհը։ Թուրքիայի հետ սահմանի բացվելուց առաջ հայ բնակիչները մտավախություն են ունեցել իրենց անվտանգության համար, սակայն բացվելուց հետո կյանքը հիմնականում ընթանում է բնականոն ձևով՝ առանց որևէ լուրջ միջադեպերի։ «Կարզախ» մաքսակետով անցնում են ծանր բեռնատարներ, որոնք տարանցիկ ճանապարհով գնում են դեպի Հայաստան, Ռուսաստան կամ այլ երկրներ, ինչպես նաև այստեղից տարբեր բեռներ են ժամանում Վրաստան։