Երևանի Bookinist գրախանութում կայացավ գրքի ՙՙօր ու գիշեր՚՚ փառատոնը, որին հրավիրված էին Արևմտյան Հայաստանի հեռուստատեսության լրագրողներ: Ըստ Bookinist-ի ներկայացուցիչ Մարիա Հակոբյանի՝ գրքի փառատոնի անցկացումը Երևանում հնարավորություն է ընձեռում ստեղծել գրական կապեր, կազմակերպել ընթերցողների հանդիպումը գրողների և հրատարակչությունների հետ, ծանոթանալ ժամանակակից գրականության հետ և ոչ միայն: Արևմտյան Հայաստանի լրագրողներն ուրախությամբ նկատեցին, որ այցելուները հետաքրքրություն էին ցուցաբերում նաև Արևմտյան Հայաստանին վերաբերող գրականությանը եվ քարտեզներին: Բացի այդ, այս փառատոնի շնորհիվ կարելի է տեղեկանալ, թե ինչ նոր գրքեր են լույս տեսել վերջին տարվա ընթացքում: 

Նշենք, որ փառատոնն անցավ հետաքրքիր ու յուրօրինակ մթնոլորտում: Առանձին տաղավարում կազմակերպվել էր նաև հյուրասիրություն: