ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցում ավելի քան 150 բնակարանանոց բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են։

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ 

«Արցախպրես»-ի թղթակիցը եղել է շինհրապարակում և ծանոթացել կատարվող աշխատանքներին: Զրույցում «Քարավան» ՍՊ ընկերության աշխատանքային ղեկավար Կոմիտաս Հարությունյանն ասել է, որ նոր թաղամասի կառուցման աշխատանքները սկսվել էին դեռևս 2019 թվականին: Կառուցվում է 110 բնակարան: Շենքերը բաղկացած են 6 հարկից: Նոր թաղամասը կունենա խաղահրապարակներ, փոքր մարզադաշտ, զբոսանքի համար կանաչապատ գոտիներ և բաց ավտոկայանատեղի։  Մոտ 30 բնակարան արդեն պատրաստ է և դեկտեմբերի 1-ից կտամադրվի բնակիչներին: