Հայկական և ոչ հայկական բազմաթիվ ծրագրերի խնդրանքով Հարավային Ամերիկայում Արևմտյան Հայաստանի հյուպատոս, դոկտոր Գիլերմո Կարամանյանն իր պարզաբանումները շարունակել է “RAID MEDIÁTICO” ռադիոկայանում՝ պատասխանելով 10 միլիոն տարագիր հայերի հետ կապված հարցերին, որոնք լիարժեք իրավունք ունեն ապրելու իրենց բնօրրանում՝ Արևմտյան Հայաստանում:

Իր զրույցում դոկտոր Գիլերմո Կարամանյանը բացատրում է, որ 1990թ. օգոստոսի 23-ից մինչև 1991թ. սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իշխանություններն ընտրեցին սխալ քաղաքական ձև՝ իրենց չդիտարկելով որպես 1920 թվականին միջազգայնորեն ճանաչված Հայաստան պետության օրինական շարունակողներ: Դրա փոխարեն նրանք որոշեցին հայտարարել խորհրդային տարածքի նկատմամբ իրենց իրավունքների մասին և հասնել անկախության՝ այդպիսով իրենց տարանջատվելով 1920 թվականի հայկական պետությունից։

Այս բաժանումը հանգեցրել է նրան, որ Հայաստանի ներկայիս Հանրապետությունը կորցրել է Արևմտյան Հայաստանի տարածքները պահանջելու միջազգային իրավունքը, և  հենց այդ որոշումն է արդարացնում ներկայիս Արևմտյան Հայաստանի Հանրապետության գոյությունը, որը միջազգայնորեն իրավունք էր ստացել դեռևս 1920 թվին։

Նա բացատրեց, որ անհրաժեշտ է, որպեսզի բոլոր  տարագիր հայերը դառնան այն պետության ամրապնդման քաղաքացիները, որտեղից ծագել են իրենց նախնիները։ Նրա խոսքով՝  մենք ունենք այդ միջազգային իրավունքը և մենք պետք է գործի դնենք այն։