Ֆրանսիական «Le Monde» թերթի «Ո՞ւր է գնում Թուրքիան» հոդվածում, նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանում է պատմության մեջ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նման հետք թողնել, մինչդեռ վերջերս քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել։

Ստորև ներկայացնում ենք մեկ հատված այդ հոդվածից։

«Գաղափարական պատկանելությունն աստիճանաբար առաջ անցավ Էրդողանի վաղ պրագմատիզմից և սկզբնական կամավոր նախաձեռնություններից: Հետադարձ հայացքով, Հին մայրցամաքում խարիսխ գցելու ցանկությունը, որը նա բարձրաձայն և բացահայտ հայտարարել էր անցյալում, կարծես մարտավարություն էր բանակը [կառավարման համակարգից-թարգմ․] հեռացնելու համար, որն իրականում խոչընդոտում էր նրա երթը դեպի բացարձակ միապետություն (աբսալուտիզմ):Իր քննադատների կողմից որպես նոր սուլթան բնորոշվող Էրդողանը ստեղծեց նախագահական համակարգ, որը հարմար է իր նպատակներին։ Էրդողանի երազանքը պատմության մեջ այնպիսի հետք թողնելն է, ինչպիսին թողել է հանրապետության հիմնադիրը՝ Աթաթյուրք անունով հայտնի Մուստաֆա Քեմալը, որի ժառանգությունն Էրդողանը երբեք չի դադարել ժխտել։ 2019թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, սակայն, նրա առաջնորդած կուսակցությունը շատ մեծ քաղաքներում զիջեց քեմալական ընդդիմությանը։ Այժմ նրա մրցակիցների ճամբարը զգալիորեն ընդլայնվել է»։