Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության +92 կգ քաշային կարգում Չալոյանը 1/8 եզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց  Կոլումբիայից Կրիստիան Սալսեդո Կոդասիին, իսկ քառորդ եզրափակիչում նա գերազանցեց ուզբեկ Լազիզբեկ Մուլուջոնովին 3:2 հաշվով: Կիսաեզրափակիչում Չալոյանը 5։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Մահամմադ Աբդուլաևին:

Արևմտյան Հայաստանը շնորհավորում է հայ բռնցքամարտիկին՝ ցանկանալով նրան նորանոր հաղթանակներ։