Ուրուգվայի խորհրդարանը հատուկ նիստ է գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, գրում է Asbarez-ը:

Խորհրդարանական բոլոր խմբակցությունները հիշեցրել են 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված հանցագործության մասին և վերահաստատել Ուրուգվայի հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ:

Պատգամավորները ելույթ են ունեցել՝ խոսելով ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Ուրուգվայի հայկական համայնքում ներդրումներ կատարելու, հայ ժողովրդի ներկային և ապագային առնչվող հարցերի մասին:

Ուրուգվայի խորհրդարանի պատգամավորները նաև դատապարտել են «Թուրքիայի կողմից հայերի պատմական հայրենիքի սեփակնացումը և Թուրքիայի իշխանություններին կոչ արել վերադարձնել հայերի պատմական հողերը»:

Նշենք, որ Ուրուգվայը առաջին երկիրն է, որը դեռևս 1965 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որով էլ սկիզբ է դրել ճանաչման գործընթացին:

http://newsline.am/am/news/view/7040.html

Comments are closed.