Արևմտյան Հայաստանի Շըրնաք, Սղերթ և Վան նահանգների սահմանում գտնվող  2950 մետր բարձրության Կատո լեռն առաջին անգամ լուսանկարվել է բնության սիրահարների կողմից։ Ըստ ավանդության՝ նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացին չի կարողացել հաղթահարել Կատո լեռը։ Իր բնական գեղեցկությունների շնորհիվ լեռը դարձել է բնության սիրահարների սիրված վայրերից մեկը:

Ձմեռն այստեղ խստաշունչ է, լեռան գագաթն ու լանջերը ծածկվում են ձյան հաստ շերտով, իսկ գարնանը բնության զարթոնքի հետ միասին բացվում է դրախտային տեսարան։ Առատ բուսականության շնորհիվ լեռան լանջերը ստանում են բնության մեջ ամենագեղեցիկ գույները։ Պատահական չէ, որ անասնապահները հենց Կատո լեռան արոտավայրերում են արածեցնում իրենց նախիրներին։ Այստեղ այցելում են զբոսաշրջիկներ՝ ինչպես երկրի ներսից, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերից։

Սիրելի հայրենակիցներ, Արևմտյան Հայաստանի զավակներ, դուք էլ կարող եք այցելել մեր նախնիների բնօրրանը, այդ թվում՝ Կատո լեռը, որտեղ անպայման կհանդիպեք նախկինում չտեսնված հեքիաթային բնական գեղեցկության։