Ամերիկյան ուժերը Նոյեմբերի 7-ին Հասակեի գյուղական շրջանի Խարապ Ժիր օդանավակայանում գտնվող իրենց ռազմակայանից հեռացրել են 270 մեքենաներից բաղկացած շարասյուն,  որը Էլ-Վալիդ սահմանակետով անցել է հյուսիսային Իրաք:

«Մայադին» արբանյակային պատկերասփյուռի կայանը նշում է, որ սա վերջին տարիներին ամերիկյան զինվորական մեքենաների Սիրիայից հեռացման մեծագույն գործողություններից մէկն է:

Տեղական աղբյուրները նշում են, որ շարասյանը մաս էին կազմում 150 բեռնատարներ եւ հրասայլեր փոխադրող 120 մեքենաներ: Սիրիայի ժողովրդավարական ուժերին պատկանող ինքնաշարժները ապահովել են շարասյան անվտանգությունը:

Հոկտեմբերի 25-ին սիրիական նավթ փոխադրող բեռնատարները իրենց հերթին Սիրիայից մեկնել էին հյուսիսային Իրաք, իսկ դրանից ժամեր առաջ 79 զինվորական մեքենաներ, որոնց մեծամասնությունը` զրահապատ մեքենաներ, Խարապ Ժիրի օդակայանից Էլ-Վալիդ սահմանային կետով մեկնել էին դէպի Իրաքի տարածք: